ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ծուղա՞կ, թե՞ թուլության նշան

Ծուղա՞կ, թե՞  թուլության նշան
12.08.2024 | 10:19

Կուրսկի 2 ամիս տևած հսկայական ճակատամարտին մասնակցել է 4 միլիոնից ավելի մարդ, ներգրավվել է ավելի քան 13 հազար տանկ ու ինքնագնաց հրանոթ։

Հուլիսի 12-ին խորհրդային բանակի հակահարվածով ազատագրվեցին Օրյոլն ու Բելգորոդը, իսկ 1943 թվի օգոստոսի 23-ին ազատագրվեց Խարկովը և ավարտվեց Կուրսկի ճակատամարտը։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի ուստի խորհուրդ կտամ սորոսա-գրանտալափերին վաղաժամ չուրախանալ։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ